Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սարգիս Վիրաբյան

ծն․ 1982

2000 - 2010 թվականներ

2002-2006 թթ սովորել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում, հեռուստառեժիսուրայի բաժնում։ Ուսանողական տարիներից սկսած զբաղվել է լուսանկարչությամբ։ Մասնակցել է մոտ 50 խմբակային ցուցահանդեսների և ունեցել չորս անհատական ցուցահանդեսներ։ Ստացել է բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր։ Այժմ համագործակցում է մի շարք ամսագրերի և գործակալություններ հետ։ Բացի լուսանկարչական աշխատանքից Սարգիս Վիրաբյանը ղեկավարում է իր անունը կրող ֆոտոխմբակը, կազմակերպել է աշակերտների աշխատանքների 15 խմբակային ցուցահանդեսներ։ Վերջին մի քանի տարիներին Սարգիս Վիրաբյանն աշխատում է մերկանկարի (Nude Art) ոճում։ 2011 թվականից դասավանդում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, գովազդային, կոմմերցիոն, վավերագրական

Մեդիա

թվային լուսանկարչություն

Մատենագրություն

Աթոյան, Նարե։ «Սարգիս Վիրաբյան. Մտքերը ծնվում են կնոջ մերկության հետ միաժամանակ», 2013.06.13, www.blognews.am. http://blognews.am/arm/news/60582/sargis-virabyan-mtqery-tsnvum-en-knoj-merkutyan-het-miazhamanak-26-photo.html

Մարտիրոսյան, Քրիստինե։ «Նյու արտ» ոճի սահմանն իմ մեջ է», 168.am, 2011.02.03 https://archive.168.am/articles/26108

Ցուցահանդեսներ

2007։ «Միայն եռագույն», անհատական ցուցահանդես, Երևան

2008։ «Ելք դեպի քաղաք», անհատական ցուցահանդես, Երևան

2008։ «Հայաստանի դեմքերը», անհատական ցուցահանդես, Տալին

2010։ «Միայն եռագույն», անհատական ցուցահանդես, Տալին