Գարո Վարժաբեդյան
1917 - 1986
1940 - 1970 թվականներ
Կարո Վարժապետյանն իր կարիերան սկսել է 1930թ.ч իբրև ալեքսանդրիաբնակ լուսանկարիչ Աբգար Ռեթյանի աշակերտ (ըստ Վարժապետյանի որդու՝ Վահեի հաղորդած տվյալների): Ավելի ուշ նա տեղափոխվում է Կահիրե, որտեղ հանդիպում է մեկ այլ կարևոր եգիպտահայ լուսանկարչի՝ Արամ Ալբանին (1): Վարժապետյանի աշխատանքը հռչակ է ձեռք բերում 1950-60-ական թթ., երբ նրա դասական ու կայսերական դիմանկարչական ոճը համակրանքի է արժանանում Եգիպտոսի վերնախավի ու իշխսղ կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, ում նա հաճախ լուսանկարում էր: «Գարո» ինքնանվանված նրա արհեստանոցը աչքի էր ընկնում բարձրորակ գունավոր լուսանկարչությամբ:
[1] Թե Մարիա Գոլիան թե Վահան Քոչարը նշում են որ Գարո Վարժաբեդյանը աշխատել է Ալբանի մոտ, սակայն Վարժաբեդյանի որդին` Վահեն, պնդում է իմեյլ նամակագրության մեջ որ իր հայրը աշխատակցել է Աբգար Ռետյանին: Հնարավոր է որ Գարոն տեղափոխվել է Կահիրե Ալբանի հրավերքով:
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Ալեքսանդրիա, Կահիրե
Լուսանկարչատուն
Ստուդիո Գարո
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Golia, Maria. Photography and Egypt, Reaktion books, London, 2010, p108
Kochar, Vahan. Hay Lusankarichner, self-published, Yerevan, 2007, p337
Ցուցահանդեսներ
1948: Solo show, Cairo
Հավաքածուներ
«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան