Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մայիս Միլիտոնի Վարդանյան

1950 - 2003

1970 - 1990 թվականներ

Ավարտելով Երևանի Վ. Բրյուսովի անվ. օտար լեզուների ինստիտուտը, Մայիս Վարդանյանը չի խորացել լեզվաբանական մասնագիտությունների մեջ։ Որոշելով տրվել ստեղծագործական աշխատանքի՝ 1970-ականների վերջից զբաղվել է լուսանկարչությամբ և դիզայնով։ 1984-ից աշխատանքի է անցել Հայաստանի դիզայնի հանրապետական կենտրոնում և դարձել է ԽՍՀՄ դիզայների միության անդամ։ Համագործակցել է Կամո Նիգարյանին թանգարանային ցուցադրությունների ձևավորման աշխատանքներում։ Կատարել է արդյունաբերական արտադրանքի լուսանկարներ գովազդային նպատակների համար։ Ազատ լուսանկարչության բնագավառում Վարդանյանը հարում էր սոցիալ-վավերագրության հոսանքին։ Այդ առումով իր ամենանշանակալի աշխատանքն է 1988-ի ազգային շարժման ցույցերի մանրակրկիտ վավերագրումը որը ներկայացված է իր հեղինակած «Սկիզբ» ֆոտոգրքում։  

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գովազդային, կոմմերցիոն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, ֆոտոգիրք

Մատենագրություն

Վարդանյան, Մայիս։ Սկիզբ, Երևան (ֆոտոգիրք), հեղինակային հրատարակություն, 1998
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 336