Կ. Վարդանյան
1900 - 1910 թվականներ
Լուսանկարչի վերաբերյալ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել: Վարդանյանի լուսանկարչատան կնիքով հայտնի են ընդամենը մի քանի լուսանկարներ, ինչից կարելի է եզրակացնել որ նրա տաղավարը շատ կարճ ժամանակ է գոյատևել: Լուսանկարների փոքր ինչ անփույթ որակը, ինչպես և դիմանկարվողների դիրքադրման պրիմիտիվությունը խոսում են նրա մասին որ Վարդանյանը չուներ մեծ մասնագիտական փորձառություն: Ամենայն հավանականությամբ, Վարդանյանի տաղավարը եղել է Բաքվի` 20-րդ դարի սկզբի առավել մատչելի լուսանկարչական հաստատություններից մեկը Նրա լուսանկարները սակայն պատկերում են Բաքվի աշխատավոր, բանվոր դասակարգը և այդ իսկ պատճառով ունեն պատմա-ազգագրական արժեք:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ադրբեջան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Բաքու
Լուսանկարչատուն
Կ. Վարդանյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի