Վարդ
1930 - 1950 թվականներ
Կահիրեի Հելիապոլիս թաղամասի` Էլ Ահրամ պողոտայի վրա գտնվող «Վարդ» լուսանկարչատունը երկար տարիների ընթացքում եղել է քաղաքի ամենաճանչված լուսանկարչական տաղավարներից մեկը: Դատելով պահպանված լուսանկարներից, այն հիմնադրվել է 1930-ականների կեսերին: Այստեղ հիմնականում հաճախում էին Կահիրեի եվրոպական, հայ և այլ քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, պատվիրելով հարսանեկան, ընտանեկան ու ուսանողական ժանրի դիմանկարներ: «Վարդի» կնիքով լուսանկարները խիստ օրինաչափ են իրենց դասական կոմպոզիցիաներով և շողոքորթող, հավասարաչափ լուսավորությամբ: Դրանք զուրկ են այն ակնբախ թատերական և պորֆորմատիվ էլեմենտներից որոնք մեծ տարածում էին գտել եգիպտական լուսանկարչության մեջ 1940-ականներից հետո: Այս ավանդապաշտ պրակտիկայի շնորհիվ, «Վարդը» գոյատեվել է ընդհուպ մինչև 2010-ականները: Չնայած լուսանկարչատան այս երկարակեցությանը, մեզ դեռևս չի հաջողվել ճշտել դրա հիմնադրի կենսագրական տվյալները:
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Կահիրե
Լուսանկարչատուն
Ստուդիո Վարդ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան