Ստուդիո Վռամ
1930 - 1950 թվականներ
«Ստուդիո Վռամ» անունը կրող հայազգի լուսանկարչի այս տաղավարը գործել է Կահիրեում կամ Ալեքսանդրիայում, որտեղ տեղակայված էին եգիպտահայ լուսանկարիչների մեծ մասը։
Տաղավարը մասնագիտացել է ժամանակի մասսայական ճաշակին բնորոշ «մոդեռն» լուսանկարչական դիմանկարների պատրաստման մեջ։ Դատելով պահպանված լուսանկարներից այստեղ հաճախում էին հիմնականում միջին խավի ներկայացուցիչներ, որոնց դիմանկարները արված են 1950֊ականների տաղավարային լուսանկարչությանը բնորոշ սլացիկ ու մաքուր ոճով։
Լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Կահիրե (՞)
Լուսանկարչատուն
Ստուդիո Վռամ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան