Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ստուդիո Սուրեն

1940 - 1950 թվականներ

Կահիրեի ամենամոդայիկ և եվրոպական փողոցներից մեկում` 33 Մալիկա Ֆարիդա հասցեում գտնվում «Ստուդիո Սուրենը» գործել է 1940-50-ականներին։ Հայտնի է միայն գործակատարի անունը։ Սուրենի` մեզ հայտնի լուսանկարներները դիմանկարներ են և հազվադեպ են հանդիպում արխիվներում ու աճուրդներում։ Այնուամենայնիվ, լուսանկարների գեղարվեստական առումով բարձր կատարողական որակը հուշում է որ այս լուսանկարիչը եղել է իր գործի մեծ վարպետ և աշխատել է անհատական ոճական մոտեցումներով։ Իր կանացի դիմանկարներում, ինչպես և իր ժամանակակից եգիպտահայ նշանավոր լուսանկարիչներից շատերը, Սուրենը տուրք է տվել 1940-ականների գլամուրային լուսանկարչության նախապատվություններին` շեշտելով մակերեսային հմայությունն, էրոտիզմն ու ոճը որպես անհատի պատկերի առանցքային բաղադրիչներ։ Այնուամենայնիվ, այս լուսանկարչատան դիմանկարները տարբերվում են Անջելոյի, Ալբանի և Վան Լեոյի «մաքուր ոճի» սուր լուսաստվերային դրամատիզմից, փոխարենը ստեղծելով ավելի նուրբ` լիրիկական ռոմանտիզմով հագեցած մթնոլորտ։ 

Այսօր մոռացված այս հայ լուսանկարչի գործնեությունը անշուշտ իր արժանի տեղը պետք է գրավի Կահիրեի 20-րդ դարի կեսի կոսմոպոլիտ հայ լուսանկարիչների շարքում։

Ազգություն

եգիպտացի, հայ

Տարածաշրջան

Եգիպտոս

Քաղաք

Կահիրե

Լուսանկարչատուն

Ստուդիո Սուրեն

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից