Ստուդիո Հայկ
1920 - 1940 թվականներ
Այս լուսանկարչատունը գործել է 1920-30-ականներին, 11 Rue Gare du Caire հասցեում, Ալեքսանդրիայում։ Քաղաքի կենտրոնական այս հատվածը լի էր հայ և եվրոպացի գործարարներին պատկանող տարբեր ձեռնարկություններով և «Հայկ» լուսանկարչատան հաճախորդների մեծ մասը Ալեքսանդրիայի բազմազգ բնակչության հենց այդ խմբերից էին։ Տաղավարը ընդունում էր դիմանկարների պատվերներ, որոնք արված են ճաշակով սակայն չեն տարբերվում ժամանակի այլ ստուդիաների արտադրանքից։ Լուսանկարչի կենսագրական տվյալները չեն հայտնաբերվել։
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Ալեքսանդրիա
Լուսանկարչատուն
Ստուդիո Հայկ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն