Ստուդիո Ազատ
1940 - 1960 թվականներ
«Studio Azad»- ի հայազգի սեփականատիրոջ մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել: Տաղավարը գտնվում էր Դամասկոսի Ֆարդուս փողոցում և հավանաբար բացվել է 1940-ականներին. Ըստ Սայեդ Սուիլլի կազմած Le Guide Arabe Pour le Commerce տեղեկատուի տվյաների լուսանկարչատունը գործել է առնվազն մինչև 1963 թվականը։(1)
Ազադի կնիքը կրող բոլոր մեզ հայտնի լուսանկարները հեղեղված լուսավորությամբ արված սովորական, տաղավարային դիմանկարներ են։ Հայտնի է սակայն որ նա լուսանկարել է Սիրիայի նախագահ Նասերին, ինչը ցույց է տալիս որ լուսանկարիչը բավականաչափ մեծ համբավ է ունցել` նման բարձրաստիճան պատվերներ ստանալու համար:
1) Sayed Souheil, Le Guide Arabe Pour le Commerce, L'industrie & les Professions Libérales dans les Pays Arabes, Volume 18, 1963
Ազգություն
հայ, սիրիացի
Տարածաշրջան
Սիրիա
Քաղաք
Դամասկոս
Լուսանկարչատուն
Ստուդիո Ազատ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Souheil, Sayed. Le Guide Arabe Pour le Commerce, L'industrie & les Professions Libérales dans les Pays Arabes, Volume 18, 1963