Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արտավազդ Սիրականյան

1970 - 1990 թվականներ

Ա. Սիրականյանի լուսանկարչական գործնեությունը կրել է սիրողական բնույթ: Համագործակցել է Կիրովականի տեղական թերթերին տարբեր ֆոտո-ռեպորտաժներով և մասնակցել է սիրողական լուսանկարչության տարբեր հանրապետական ցուցահանդեսների: Նրա լուսանկարների մեծ մասը հրատարակել է «Կիրովական» ալբոմ-ուղեցույցում (1989): Այդ գունավոր սլայդերը պատկերում են Վանաձորի առօրյան, տարբեր արդյունաբերական հաստատությունները, մշակութային միջոցառումներն ու տեսարժան վայրերը: Դրանք այսօր ունեն զգալի պատմական արժեք որպես ուշ խորհրդային շրջանի կենցաղի ու մշակույթի վավերագրումներ: 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Վանաձոր (Կիրովական)

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

(անստորագիր)։ «Выставка в Ереване», Советское фото, հ.3, 1977, էջ13 

Բաբայան Ս.Ս. (կազմ.), Սիրականյան Ա.Ա. (լուս.), Կիրովական, Պարբերական հրտ., Երևան, 1989

Ցուցահանդեսներ

1977։ Ֆոտոսիրողների հանրապետական ցուցահանդես, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից