Մինաս (՞) Սելյան
1890 - 1942
1920 - 1940 թվականներ
1920-30-ականներին Ալեքսանդրիայում գործող Սելյան լուսանկարիչը ամենայն հավանականությամբ Թուրքիայի Բարդիզագ քաղաքից Ալեքսանդրիա ներգաղթաց Մինաս Սելյանն է: Նա յուրահատուկ տեղ է զբաղեցնում եգիպտահայ լուսանկարիչների ստվար ցանկում: Ունենալով լուսանկարչական տաղավար որտեղ հաճախել են արաբ և հայ, միջին և ցածր խավի բնակչության ներկայացուցիչներ, Սելյանը սակայն նախընտրել է լուսանկարել Ալեքսանդրիայի բազմամարդ փողոցներում: Փոքր, ձեռքի տեսախցիկով արված մշակութային, հասարակական և հատկապես սպորտային միջոցառումների ու իրադարձությունների այս պատկերները հաճախ ակնթարթային են ու որսած շարժման մեջ: Իրենց անկանոն կոմպոզիցիաներով և կտրուկ լուսաստվերային անցումներով այդ վավերագրական լուսանկարները արտացոլում են Եգիպտոսի դինամիկ արդիականության սրընթաց զարգացումը:
Սելյանի ստեղծագործությունը արժանի է ավելի մանրակրկիտ ուսումնասիրության:
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Բարդիզագ (ծն), Ալեքսանդրիա
Լուսանկարչատուն
Սելյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական, ֆոտոթղթակից
Մեդիա
անալոգ լուսանկարչություն