Արշակ Թ. Սեդեֆջյան (Սետեֆճեան)
1866 - 1938
1890 - 1920 թվականներ
Արշակ Սեդեֆջյանի լուսանկարչատունը գտնվում էր Կ. Պոլիսի Ուսկուդար թաղամասում, հ.27 Իջադեի փողոց հասցեում։ 19-րդ դարի վերջերին այն համարվում էր քաղաքի «ասիական» ափի ամենահայտնի լուսանկարչական հաստատություններից մեկը։ Սեդեֆջյանի այցելուների մեծ մասը Կ. Պոլսի միջին խավի ներկայացուցիչներն էին։ Ինչպես կարելի է դատել Սեդեֆջյանի հայերեն լեզվով ձևովորված կնիքներից, լուսանկարչատունը սպասարկում էր գերազանցապես հայ համայնքին։ Համիդյան ջարդերից հետո տեղափոխվել է Կիպրոս, ապա Կահիրե, որտեղ հաջողությամբ շարունակել է զբաղվել իր մասնագիտությամբ։ Պահպանված լուսանկարները մեզ թույլ են տալիս եզրակացնել որ այս հաստատությունը գոյատևել է առնվազն մինչև 1920-ականների կեսերը։ Սեդեֆջյանի հարյուրավոր պահպանված դիմանկարները վարպետորեն արված լուսանկարներ են, որտեղ շեշտադրված է պատկերվող անձանց սոցիալական դիրքը։
Ազգություն
եգիպտացի, հայ, օսման
Տարածաշրջան
Եգիպտոս, Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Կոնստանդնուպոլիս, Կահիրե
Լուսանկարչատուն
Սետեֆճեան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Bahattin Öztuncay, The Photographers of Constantinople, Aygaz, Istanbul, 2003, p331
Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ290
Հավաքածուներ
«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամ, Երևան