Ֆոտո Սարգիս
1930 - 1940 թվականներ
Ֆոտո Սարգիսի գործադիրի մասին կենսագրական կամ փաստագրական տվյալներ չեն հայտնաբերվել: Նա Եգիպտոսի պատմական Ասիուտ քաղաքում աշխատող մեզ հայտնի միակ հայ լուսանկարիչն է: Սարգիսի պահպանված դիմանկարները արված են «արտ դեկո» ոճի ազդեցության ներքո: Ձգտելով գլամուրային էֆեկտների, այդ լուսանկարների հատկանիշներից է փափուկ, «շղարշված» լուսավորությամբ շեշտված արտաքին գեղեցկությունն ու դեկորատիվ տարրերը:
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Ասիութ
Լուսանկարչատուն
Ֆոտո Սարգիս
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն