Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Սարգիս

1930 - 1930 թվականներ

«Սարգիս» անվամբ այս լուսանկարչական տաղավարը գործել է 1930-ականներին Փարիզում։ Այն շատ կարճ է գոյատևել այդ անվան տակ և մեզ առայժմս հայտնի է միայն մեկ լուսանկար։ Դա 1930-ականներին բնորոշ «թովչական» կանացի դիմանկար է։ Ի տարբերություն ֆրանսահայ ժամանակակից լուսանկարիչներ Հակոբ Սեմերջյանի և Աբել Մինասյանի ավելի հղկված ոճին, Սարգիսի լուսանկարը ավելի կոպիտ է և մանյերային։ Որև է կենսագրական տվյալներ լուսանկարչի մասին չեն հայտնաբերվել։

Ազգություն

հայ, ֆրանսիացի

Տարածաշրջան

Ֆրանսիա

Քաղաք

Փարիզ

Լուսանկարչատուն

Սարգիս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան