Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վալերիյ (Բարսեղ?) Համբարձումի Ռոստոմյան

1890 - 1910 թվականներ

Վալերիյ և Դավիթ Ռոստոմյանները 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Բաքվի հայտնի լուսանկարիչներից էին։ Ի տարբերություն իր` ազնվական շրջանակներում պտտվող եղբոր շքեղլուսանկարչատանը, Վ. Ռոստոմյանի ձեռնարկությունը ավելի համեստ հաստատությունն էր, ինչպես կարելի է ենթադրել պահպանված լուսանկարներից ու նրա հաճախորդների դասակարգային պատկանելիությունից։ Ըստ որոշ տեղեկությունների, Վալերին բացել է իր տաղավարը 1888-ին, Կրիվայա փողոցում գտնվող Գաջիբեկովի առևտրական տանը, որից ոչ հեռու հետագայում հաստատվելու էր նաև Դավիթ Ռոստոմյանը։(1)

Լուսանկարչի հաճախորդներն էին Բաքվի աշխատավորներն ու բանվորները իրենց ընտանիքներով, ինչպես նաև գործի բերումով այնտեղ հայտնված մանր առևտրականները։ Ռոստոմյանի պարզունակ ու պերճանքից զուրկ դիմանկարները պատկերացում են տալիս քաղաքի բազմաշերտ բնակչության կենցաղային ու մշակութային ընդհանուր մակարդակի մասին և չափազանց հետաքրքիր են պամտա-վավերագրական տեսանկյունից։ 

1) https://www.ourbaku.com/index.php/Фотоателье_%22Фотография_В.Ростомяна%22, (accessed 20.10.2017)

 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ադրբեջան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Բաքու

Լուսանկարչատուն

Վ. Ռոստոմյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Դադյան, Խաչատուր: Հայերը և Բաքուն (1850-ական թթ. - 1920 թ.), Երևան 2006

Այլ նկարներ այս հեղինակից