Գևորգ Քրիստոփորի Պարունակյան
1900 - 1910 թվականներ
Ալեքսանդրապոլի (Գյումրի) ամենահայտնի նախահեղափոխական լուսանկարչատներից մեկն էր։ Տնօրենը՝ Գևորգ Պարունակյանը այն հիմնել է 20-րդ դարի սկզբին, և որոշ ժամանակ հետո ներգրավվել է եղբորը՝ Լևոնին։ 1910-ականներին տաղավարը վերանվանվում է «Գ. և Լ. Պարունակյան եղբայրներ»։ Պարունակյանների մասին կենսագրական տվյալներ գրեթե չեն հայտնաբերվել։ Նրանց լուսանկարների շնորհիվ մեզ է հասել Գյումրի քաղաքի դարասկզբյան, բազմաբնույթ հասարակության մի ստվար պատկերասրահ։ Թանկարժեք եվրոպական կահույքով, դեկորատիվ պիտույքներով ու մանրակրկիտ նկարված ետնապատկերներով լավ կահավորված այս տաղավարը ստեղծում էր «արդիական» և «բարձրախավ» միջավայրի համապատասխան մթնոլորտ, որտեղ տեղացիները կարող էին ցույց տալ իրենց սոցիալական ձգտումներն ու նախասարիությունը։ Այս իսկ պատճառով, Պարունակյանների լուսանկարներն ունեն մեծ պատմական նշանակություն Հայաստանի նախախորհրդային շրջանի կենցաղի և քաղաքային մշակույթի ուսումնասիրության տեսանկյունից։ Հատկապես նշանակալի է Ձիթողյանց ընտանիքի լուսանկարների հավաքածուն որն այսօր գտնվում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան, Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Ալեքսանդրապոլ
Լուսանկարչատուն
Գ. Խ. Պարունակյան, Գ և Լ. Պարունակյան եղբայրներ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
ժողովրդական Ճարտարապետության և Քաղաքային Կենցաղի Թանգարան, Գյումրի; Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան