Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մկրտիչ Չոբանյան

1890 - 1900 թվականներ

Ըստ իրենց լուսանկարչատան գովազդային կնիքների, Մկրտիչ Չոբանյանը ուներ նկարչի կրթություն որը ստացել էր Վենետիկի Թագավորական Ակադեմիայում։ «Tchobanian Frères» լուսանկարչատունը ընտանեկան ձեռնարկությունն էր, որը Մկրտիչը աշխատացնում էր իր եղբոր (կամ եղբայրների, անունները անհայտ են) հետ։ Ժամանակի առևտրական տարեգրքերը նշում են որ Չոբանյանների տաղավարը տեղակայված է եղել 75 Յուկսեկ Կալդիրիմ հասցեում, իսկ հետո նաև մասնաճյուղ է բացվել Գալաթա թաղամասում։ 

Չոբանյանները հիմնականում մասնագիտացել են դիմանկարի ժանրում, գործելով ժամանկին բնորոշ ոճով և ճաշակով։ Լուսանկարչատանը նաև հնարավոր էր պատվիրել ազգագրական հանդերձներով դիմանկարներ, որոնք առանձնապես սիրված էին զբոսաշրջիկների կողմից, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ 1900-ականներին, Չոբանյան եղբայրները նաև սկսում են արտադրել ֆոտո-բացիկներ՝ Կ. Պոլսի տարբեր տեսարաններով։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կոնստադնուպոլիս

Լուսանկարչատուն

Չոբանյան Ֆրեր

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից