Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Չամլիչյան

1890 - 1900 թվականներ

Կ. Պոլսի Սկյուտարի թաղամասում գործող այս հայ լուսանկարչի գոյության մասին փաստում է մեզ հայտնի լոկ մեկ լուսանկար որն այսօր գտնվում է Գեթի Հետազոտական Ինստիտուտի, Պիեր Ժիգորի հավաքածույում։ 1900-ականների սկզին արված այդ ալբոմային լուսանկարը պատկերում է հայկական Սբ. Փրկիչ Ազգային հիվանդանոցի մեծահասակ հիվանդների մի խումբ։ Այսօր դժվար է դատել թե ինչ կիրառարական նպատակներով է Չամլիչյանը արել տվյալ լուսանկարը որը միաժամանակ փաստա-վավերագրական է և անձնական-հուշագրական։ Այնուամենայնիվ, հիվանդանոցի բակում նկարահանված այս բավականին հասարակ խմբանկարը խոսուն փաստաթուղթ է որը վկայում է օսմանահայ համայնքի հասարակական և մշակութային կյանքում լուսանկարչության բազմաշերտ գործածման և կատարյալ ինտեգրման մասին` 20-րդ դարի շեմին։

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Ստամբուլ

Լուսանկարչատուն

Ֆոտոգրաֆի Չամլիչյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Գեթի Հետազոտական Կենտրոն, Լոս Անջելես