Արամ Ռոբերտի Ուռուտյան
ծն․ 1964
1980 - 1990 թվականներ
1980-ականների վերջում, Արամ Ուռուտյանը մի շարք սկսնակ արվեստագետների պես սկսել է զբաղվել քաղաքական և փորձարարական արվեստով: Գրաֆիկայի ու կոլլաժի հետ մեկտեղ Ուռուտյանը անդրադարձել է նաև լուսանկարչությանը: 1989-93 շրջանում նրա արված լուսանկարչական աշխատանքները հիմնականում ներկայացնում էին «ուղղիղ» ոճով վավերագրած օբյեկտներ որոնք առնչվում էին խորհրդային շրջանի քաղաքական և հասարակական մշակույթին: Այդ լուսանկարից մի քանիսը արտատպվել են «Գարուն» ամսագրում: Նշնակալի են նաև Ուռուտյանի գրաֆիկական աշխատանքները, որտեղ արվեստագետը համատեղել է քաղաքական պաստառի ձևաչափը վերացական արվեստի ու ֆոտոկոլաժի հետ: 1990-ականների կեսերից Ուռուտյանը լքել է ժամանակակից արվեստի դաշտը և հիմնականում աշխատում է գրքի դիզայնի բնագավառում:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, կոնցեպտուալ լուսանկարչություն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Ցուցահանդեսներ
2014: Սեպտեմբերի 20-24: Անհատական ցուցահանդես, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն, Երևան: