Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գ. Ութուջյան

1920 - 1940 թվականներ

Գ. Ութուջյանը միջպատերազմյան ժամանակների Փարիզի վերնախավի ու նորաձևության լուսանկարիչ է: Նրա կենսագրությունն ու Ֆրանսիայում բնակեցման հանգամանքներն անհայտ են: Ուտջյանը հիմնականում լուսանկարել է կոմերցիոն նպատակներով, իսկ նրա ծառայություններից օգտվել են կինոյի ու թատրոնի աստղերը, նորաձևության մոդելները փարիզյան վերնախավի պատկանող մարդիկ: Նրա որոշ գործեր հանդիպում են 1925-1935թթ. այնպիսի ամսագրերի գովազդային արշավներում, ինչպես «Paris Plaisirs»:  Զտված ու անթաքույց կերպով թատերականացված՝ Ութուջյանի կոկիկ լուսանկարները անբասիր պատկերի կերտման էտալոններ են: Անհատներն այս դիմանկարներում հազվադեպ են ներկայանում սեփական կերպարով.պարզապես նմանություն են փոխանցելու փոխարեն՝ դրանք լիովին ինքնագիտակից պերֆորմանսներ են հանդիսանում: Ութուջյանի հիացմունքը մակերեսի հանդեպ բնորոշ է ժամանակի եվրոպական լուսանկարչության՝ արտ դեկոյի ոճային միտումներին, որի ներկայացուցիչներն էին «Արկուր», «Ալբան», «Մանուէլ» ու «Ֆեբուս» տաղավարները:  

Ազգություն

հայ, ֆրանսիացի

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն, Ֆրանսիա

Քաղաք

Փարիս

Մասնագիտացում

գեղարվեստական, գովազդային, կոմմերցիոն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից