Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Նելլի Շիշմանյան

ծն․ 1982

2000 - 2010 թվականներ

Նելլի Շիշմանյանը իր գործնեությունը սկսել է 2006-ին՝ World Press Photo–ի կազմակերպած ֆոտոլրագրության սեմինարին մասնակցելուց հետո, խորանալով վավերագրական լուսանկարչության բնագավառում։ Նա մասնակցել է լուսանկարչական միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ նախագծերի: Նրա աշխատանքները ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս: Շիշմանյանը թղթակցել է ArmeniaNow, «Հետք», «Չայ Խանա» պարբերականներին, նրա լուսանկարները հրապարակվել են World Press Photo, Newsweek Russia, «Огонёк», National Geographic Traveler (Armenia), Brownbook և այլ ամսագրերում։ 2012-ին արժանացել է Հայաստանում Բրիտանական խորհրդի Նա/Նե մեդիամրցանակաբաշխության առաջին մրցանակին։ Ներկայումս MyAngle մուլտիմեդիա նախագծի հայաստանյան համակարգողն է։ 2016-ից անդամակցում է 4 Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնին: 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Հայաստան

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն