Բ. Շաքարյան
1900 - 1930 թվականներ
Բուլղարիայում հաստատված առաջին հայ լուսանկարիչներից է։ Շաքարյանի «Վենուս» լուսանկարչատունը հիմնվել է 1890-ականների վերջերին և գործել է առնվազն մինչև 1930-ականների վերջը։ Մասնագիտացել է տաղավարային, կաբինետ-լուսանկարների ու դպրոցական դիմանկարների մեջ։ Դրանք կիրառարական բնույթի են և չունեն ընդգծված առանձնահատկություններ։ Շաքարյանը սպասարկել է շարքային քաղաքացիներին, ինչպես նաև Սոֆիայի հայ և հույն համայնքներին։ Լուսանկարչի կենսագրական տվյալները հայտնի չեն։
Ազգություն
բուլղար, հայ
Տարածաշրջան
Բուլղարիա
Քաղաք
Սոֆիա
Լուսանկարչատուն
Վենուս
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն