Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Գեորգիյ (Գևորգ?) Շամխարով (Շամհարյան)

1880 - 1910 թվականներ

«Ժորժ» լուսանկարչական տաղավարը Կովկասի արդյունաբերական կենտրոնի` նախահեղափոխական Բաքի հայտնի արվեստանոցներից մեկն է եղել։ Այն բացվել է 1883 թվականին, Պոլիցեյսկայա փողոցում գտնվող Թումաևի առևտրական տանը, իսկ 1898֊ին հաստատվել է Գումիլեվսկու առևտրական տանը։1) Դատելով պահպանված լուսանկարներից, այն աշխատել է առնվազն մինչև 1910֊ականների վերջը։ Շամհարովի կլիենտրուան մեծամասամբ կազմված էր Բաքվի միջին և վերին խավերից։ Թեև այստեղ հաճախում էին հայեր և ադրբեջանցիներ, սակայն տաղավարը հատկապես սիրված էր ռուս համայնքի կողմից։ Շամհարովի դիմանկարները հիշարժան են իրենց վայելուչ կառուցվածքով ու կոմպոզիցիաներով, ինչպես նաև դեկորատիվ առարկաների, ետնանկարների խիստ` սակայն բարձրաճաշակ կիրառմամբ։ Որոշ դեպքերում, որտեղ ենթական հատուկ հետաքրքրություն է ներկայացրել լուսանկարչի համար, Շամհարովը ձգտել է փոխանցել պատկերվողի հոգեկան աշխարհը կամ բնավորության առանձնահատկությունները, ինչը սովորաբար վեր էր նման տաղավարային լուսանկարչության առօրյա պահանջներից։

1) Տե՛ս http://www.ourbaku.com/index.php5/Фотоателье_“Жорж”_-_фотографии (accessed 15.12.2015)

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ադրբեջան, Ռուսական Կայսրություն

Քաղաք

Բաքու

Լուսանկարչատուն

Ստուդիո Ժորժ

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից