Գեորգիյ (Գևորգ) Շահվերդով (Շահվերդյան)
1890 - 1910 թվականներ
Լուարսաբով, Նազարյանց և Սամարյանց հայազգի լուսանկարիչների հետ մեկտեղ, Գրիգորիյ (Գևորգ) Շահվերդովն իր լուսանկարչատունը հիմնել է 1890-ականների վերջերին և աշխատել է նախքան սովետական կարգերի հաստատումը։ Շահվերդովի մասին կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել և նրա սակավաթիվ լուսանկարները քիչ բան են ասում այս լուսանկարչի նախասիրությունների ու գործնեության ընդհանուր բնութագրի մասին։ Նրա լուսանկարչատան կնիքը նշում է որ Աշխաբադի տաղավարը «Օդեսայի գեղարվեստական լուսանկարչանոցի» մասնաճյուղ է թեև Շահվերդովի Օդեսայում գտնվող որևէ ձեռնարկության մասին տեղեկություններ չեն գտնվել։
Լուսանկարչի` մեզ հայտնի արտադրանքը կազմված է հասարակ կաբինետային դիմանկարներից որոնք պատկերում են Աշխաբադի ռուսական, զինվորական ընտանիքների ներկայացուցիչներին, ինչպես նաև քաղաքի հայ առևտրականներին։ Ըստ Շահվերդովի կնիքի նա նաև լուսանկարել է «տեսարաններ ու տիպեր» սակայն այդ կարգի աշխատանքներ դեռևս ի հայտ չեն եկել։ Համեստ լինելով հանդերձ, այս լուսանկարչատան գործնեությունը փաստում է հայերի ակտիվ ներգրավվածությունը Միջին Ասիայի տնտեսական կենտրոնների մշակութային արդիականացման գործընթացներում։
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն
Քաղաք
Աշխաբադ
Լուսանկարչատուն
Օդեսկայա խուդոժեստվեննայա ֆոտոգրաֆիյա
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն