Շահան Շահնուր (Քերեսթեճյան)
1903 - 1973
1920 - 1940 թվականներ
Անվանի արևմտահայ արձակագիր Շահան Շահնուրը (Շահնուր Քերեսթեճյան) իր գրական գործնեությունից զատ նաև զբաղվել է գրաֆիկայով և տարիներ շարունակ աշխատել է որպես լուսանկարիչ։ Լուսանկարչական տեխնիկային ծանոթացել է դեռ Կոնստանդնուպոլսում, իսկ 1922-ին Փարիզ տեղափոխվելուց հետո անցել է աշխատանքի Հակոբ Սեմերջյանի հայտնի «Ֆեբուս» լուսանկարչատանը որպես օգնական։ Սեմերջյանի մոտ նա աշխատել է որպես տպագրող և ռետուշեր։ Կատարել է նաև ինքնուրույն աշխատանքներ սակայն դրանցից ոչ մեկը առ այսօր ի հայտ չի եկել։ Շահնուրի ամենահայտնի վեպի` «Նահանջ առանց երգի» (1929թ.) գլխավոր հերոսը մասնագիտությամբ լուսանկարիչ է։ Մոդեռնիստական արձակի գլուխգործոցներից մեկը լինելով հանդերձ, վեպը նաև չափազանց հետաքրքրական է որպես լուսանկարչության մասին ծավալուն և քննադատական անդրադարձ հայ գրականության մեջ։
Ամբողջությամբ տրվելով գրականությանը, Շահնուրը 1930-ականներից հետո դադարել է լուսանկարչի գործնեությունը։
Ազգություն
հայ, ֆրանսիացի
Տարածաշրջան
Օսմանյան Կայսրություն, Ֆրանսիա
Քաղաք
Կոնստանդնուպոլիս, Փարիզ
Մասնագիտացում
լուսանկարչատուն, կոմմերցիոն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Մատենագրություն
Փոլատյան Անդրանիկ։ Շահան Շահնուր, Նյու Ջերսի, 2003