Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հարություն Շահբազյանց

1860 - 1880 թվականներ

Հարություն Շահբազյանցի «Արտուր» լուսանկարչատունը Թիֆլիսի տեղաբնակների կողմից հիմնված առաջին լուսանկարչատներից մեկն է։ Այն բացվել է 1860-ականների սկզբում և գործել է առնվազն մինչև 1880-ականների վերջերը։ 1865-1885 թվականներին, Շահբազյանցը եղել է Ֆրանսիական Լուսանկարչական Ընկերության անդամ և հավանաբար մասնակցել է այդ ընկերության կողմից կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներին։ Այլ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Շահբազյանցի լուսանկարների չափազանց բարձր գեղարվեստական որակը առիթ է տալիս ենթադրելու որ նա ամենայն հավանականությամբ կատարելագործվել է Եվրոպայում։ Նրա մեզ հայտնի մի քանի դիմանկարները կրում են ֆրանսիական 19-րդ դարի երկրորդ կեսերի սալոնային լուսանկարչության՝ և հատկապես Ֆելիքս Նադարի ազդեցությունը։ Այդ պատկերներում ակնհայտ է «գրական» մոտեցում, որի միջոցով լուսանկարիչը փորձում էր լուսանկարվողներին տալ գրեթե վիպական կերպարանք։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Թիֆլիս

Լուսանկարչատուն

Արտյուր

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Վրաստանի ազգային գրադարան, Թիֆլիս

Այլ նկարներ այս հեղինակից