Գ. Դ. Շահբազյան
1900 - 1910 թվականներ
Շուշիում գործող այս լուսանկարչի մասին մատենագրական տվյալներ ցավոք չեն հայտնաբերվել: Հայտնի են Շահբազյանցի` Հայաստանի Ազգային Գրադարանում պահվող մի շարք լուսանկարներ որոնք պատկերում են քաղաքի հիվանդանոցը իր անձնակազմով և պալատներով: Դրանք ունեն բացառիկ պատմական արժեք, քանզի հիվանդանոցի շենքը, իր ամբողջ գույքով ոչնչացվել է 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական բախումների ժամանակ: Շահբազյանցի լուսանկարները հետաքրքրական են նաև վավերագրական լուսանկարչության տեսանկյունից: Իրենց հստակ և խիստ կոմպոզիցիոն լուծումներով, այս վավերագրական պատկերները փոխանցում են 20-րդ դարի սկզբի հայ արդիականության շունչը: Հիվանդանոցի մաքուր, ժամանակակից սարքավորումներով կահավորված սրահները քաղաքային բարձր մշակույթի ապացույցն են և հուշում են Շուշիի` որպես հայ բժշկության կարևոր կենտրոններից մեկի նշանակության մասին:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Արցախ, Հայաստան, Ռուսական Կայսրություն
Քաղաք
Շուշի
Լուսանկարչատուն
Գ. Դ. Շահբազյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն, վավերագրական
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Հայաստանի Ազգային Գրադարան, Երևան