Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ար. Ն. Շահանյան

1920 - 1940 թվականներ

1920-30-ականներին Բաթումում՝ Ջափարիձե 7 հասցեում հաստատված Ար. Շահանյանը ինքն իրեն գովազդել է որպես «լուսանկարիչ-արվեստագետ»։ Նրա լուսանկարները սակայն սահմանափակվում են բնանկարչական ու փաստա-վավերագրական լուսանկարչության հնարքներով։ Հիմնականում պատկերել է Բաթումիի` բուսականությամբ հարուստ շրջակայքը, տեսարժան վայրերը, հուշարձաններն ու քաղաքային տեսարանները։ Դրանց մի մասը թողարկվել է ֆոտո-բացիկների տեսքով, որոնք շրջանառության մեջ են մտել 1920-ականների երկրորդ կեսին։ Այսօր այդ լուսանկարները ունեն նշանակալի պատմական արժեք, ի դեմս այն լայնամասշտաբ քաղաքաշինական վերակառուցումների որոնք կատարելապես փոխել են Բաթումիի ճարտարապետական դիմագիծը։ Ինչպես նշված է իր կնիքներից մեկում, Շահանյանը նաև աշխատել է Բաթումի երկրագիտական բյուրոյում, որի համար կատարել է հետազոտական ու փաստագրական բնույթի լուսանկարներ։ Լուսանկարչի կենսագրությունը բացահայտող այլ փաստեր չեն հայտնաբերվել։ 

Ազգություն

հայ, վրացի

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Վրաստան, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Բաթում

Լուսանկարչատուն

Ա. Ն. Շահանյան

Մասնագիտացում

արխիվային, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից