Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Քրիստափոր Նուրիջանյան

ծն․ 1961

1980 - 1990 թվականներ

1980-ականների երկրորդ կեսին Հայաստանի լուսանկարչության ասպարեզում ի հայտ եկան մի խումբ երիտասարդներ որոնք հետաքրքրված էին լուսանկարչությամբ որպես ստեղծագործական ինքնաարտահայտման ժամանակակից ու փորձարարական միջոց։ Այդ երիտասարդների թվում էր նաև Քրիստոփոր Նուրիջանյանը։ Ըստ արվեստագետի նա սկսել է լուսանկարել 1989-ից, տարվելով «ինչ-որ նոր, դեռևս չառաջարկված մի բան» ստեղծելու գաղափարով։(1) 1991-ին, «Արվեստ» ամսագրում տպագրված նրա լուսանկարների առաջին, փոքր ժողովածուն խոստումնալից էր այդ առումով։(2) Նուրիջանյանի լուսանկարներում բեմադրված` խորհրդավոր լուսավորությամբ և խորհրդանշանական կոմպոզիցիաներով առեղծվածային տեսարանները, որոշակի աղերսներ ունեն միջազգային, հետ-արդիական լուսանկարչության արտահայտումների հետ։ Դրանց նոստալգիկ հղացքը հուշում է դեկադենտային, համր կինո-մելոդրամաների պատկերագրությունը։ Այդ լուսանկարներում չկա պատմագրական կոնկրետություն, փոխարենը Նուրիջանյանը առաջրկում է էրոտիկ լարումով լի մի «յուրօրինակ խոստովանություն»։(3)

Նուրիջանյանը ներկա գործնեությունը լուսանկարչության հետ չի առնչվում։ 

1) Քրիստոփոր Նուրիջանյան, «Քրիստոփոր Նուրիջանյան», Արվեստ, հ.2-3

2) նույն տեղում

3) նույն տեղում

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Նուրիջանյան, Քրիստոփոր։ «Քրիստոփոր Նուրիջանյան», Արվեստ, հ.2-3

Այլ նկարներ այս հեղինակից