Նորայր
1940 - 1950 թվականներ
Լուսանկարչի մասին կենսագրական տվյալներ դեռևս չեն հայտնաբերվել: «Նորայր» լուսանկարչատունը մասնագիտացել է ընտանեկան, ինչպես և հարսանեկան լուսանկարների պատրաստման մեջ: Դրանք կենդանի և արտահայտիչ դիմանկարն են, ինչը խոսում է լուսանկարչի վարպետության ու «բեմադրողական» շնորհքի մասին: Դատելով պահպանված գործերից, Նորայրի լուսանկարչատունը տեխնկապես լավ սարքավորված էր և ուներ դեկորացիաների հարուստ հավաքածու: Լուսանկարիչը հավանաբար արտագաղթել է Եգիպտոսից 1960-ականներին, քանզի նրա ուշ շրջանի լուսանկարները առնչվում են միայն 1950-ականների վերջերին:
Ազգություն
եգիպտացի, հայ
Տարածաշրջան
Եգիպտոս
Քաղաք
Կահիրե
Լուսանկարչատուն
Նորայր
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամ, Երևան