Սուրեն Կ. Նիկողոսով (Նիկողոսյան)
1920 - 1940 թվականներ
Վրաստանի հարավ արևելքում գտնվող Լագոդեխի ավանում բնակվող Սուրեն Նիկողոսովի (Նիկողոսյան) լուսանկարչական տաղավարը գործել է 1920-30-ական թվերին։ Արվեստանոցում պատրաստված կենցաղային բնույթի դիմանկարները ներկայացնում են քաղաքի` մեծամասամբ վրացի բնակչությանը։ Առօրեական այս պատկերները որոշակի պատկերացում են տալիս խորհրդային պատմության այս անհանգիստ ժամանակաշրջանում ապրող հասարակ ժողովորդի անձնական ու մտերմիկ կյանքի մասին։ Լուսանկարչի վերաբերյալ այլ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։
Ազգություն
հայ, վրացի
Տարածաշրջան
ԽՍՀՄ, Վրաստան, Վրաց. ԽՍՀ
Քաղաք
Լագոդեխ
Լուսանկարչատուն
Ս. Կ. Նիկողոսովվ
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի Ազգային Գրադարան, Թբիլիսի