Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Յ. Նալբանդյան

1890 - 1900 թվականներ

Հայտնի են Յ. Նալբանդյանի չորս լուսանկար որոնք այժմ պահպանվում են Աբու Դաբիի Աքասա լուսանկարչական արխիվում։ Այդ լայնդաիր ալբյումեն պատկերները ներկայացնում են օսմանյան զորմասի ինչ որ ծիսական կամ պաշտոնական արարողություն Բաղդադում։ Բացօթյա պայմաններում նկարահանված, վավերագրական բնույթի այս լուսանկարներն արված են 1890-1900-ականներին ու պետք է ենթադրել որ Նալբանդյանը այն քիչ հայազգի լուսանկարիչներից էր որ այդ տարիներին աշխատել են Իրաքում։ Ունենալով լոկ փաստագրական նպատակ, այդ ոչ այնքան արհեստավարժ ու կոպիտ պատկերները փոխարենը ունեն զարմանալի ռեալիստական ներուժ որն անսովոր է 19-րդ դարի վերջի միջին-արևելյան, տեղական լուսանկարչության համատեքստում։ Նալբանդյանի լուսանկարների պաշտոնական գործառույթը նաև մատնանշում է այն փաստը որ լուսանկարչությունը 19-րդ դարի վերջին արդեն կատարելապես գործիքավորված էր որպես վերահսկողության ու ղեկավարման միջոց օսմանյան իշխանությունների կողմից։ Լուսանկարչի մասին այլ կենսագրական տվյալններ առայժմ չեն հայտնաբերվել։  

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Իրաք, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Բաղդադ

Լուսանկարչատուն

Յ. Նալբանդյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Աքասա Լուսանկարչության Կենտրոն, Նյու Յորքի Համալսարան, Աբու Դաբի