Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Աշոտ Միհրանի Մուրադյան

ծն․ 1963

1980 - 2010 թվականներ

Աշոտ Մուրադյանը իր լուսանկարչական գործնեությունը սկսել է 1980-ականների կեսերին: Կարճ ժամանակ աշխատել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում իսկ 1990-ին ավարտել է Երևանի Մանկավարժական Ինստիտուտի կինո-ֆոտո բաժինը: 1990-ականներին լուսանկարչություն է դասավանդել Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում, ավելի ուշ հիմնելով «Կոլլաժ» հրատարակչությունը:(1) 1980-ականներից սկսած, Մուրադյանը թղթակցել է Հայաստանյան տարբեր պարբերականներին և թերթերին: Դատելով նրա որոշ վերատպված գործերից լուսանկարիչը նախապատվություն է տվել գեղարվեստական լուսանկարչության ժանրին, էսթետիկացնելով նույնիսկ ռեպորտաժային բնույթի պատկերները: Իր ավելի «բեմադրված» աշխատանքներին ներհատուկ է ծանրակշիռ սիմվոլիզմը և ձգտումը դեպի ցայտուն արտաքին էֆեկտներներ: 

Իր վավերագրական աշխատանքներից հատկապես նշանակալի է 1990-ի սկզբին, Հայաստանի անկախության առաջին տարիները, ինչպես նաև Արցախյան պատերազմը ներկայացնող լուսանկարների շարքը: Այդ հավաքածուն վերջերս 2016-ին հրատարակվեց «Ճանապարհ դեպի հաղթանակ» խորագրով ֆոտոգրքում: 

(1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 255

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական, ֆոտոթղթակից

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Մուրադյան, Աշոտ: Ճանապարհ դեպի հաղթանակ, Կոլաժ, Երևան, 2016
Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 255

Այլ նկարներ այս հեղինակից