Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Մարդիրոս, Ն. Մուստիջյան

1890 - 1900 թվականներ

Տվյալ լուսանկարչի կենսագրական տվյալները չեն հայտնաբերել։ Իր կնիքով լուսանկարներից հայտնի է դառնում որ նա հիմնած է եղել Կիլիկիայի Մերսին քաղաքում, որը տարածաշրջանի կարևոր նավահանգիստներից մեկն էր։ Մուստիջյանի մի քանի հայտնի կաբինետային լուսանկարներից կարելի է դատել որ նա ունեցել է բավականին ընդարձակ ու լավ կահավորված տաղավար, որտեղ պատրաստել է հիմնականում ընտանեկան և գործնական բնույթի դիմանկարներ։ Թեև դրանք չեն փայլում ստեղծագործական առանձնահատկություններով, այդ լուսանկարներում պարզորոշ արտահայտվում է Մերսինի մշակութային և սոցիալական կյանքի բարձր չափանիշներն ու հատկապես տեղական հայկական համայնքի ընդհանուր բարեկեցությունն ու եվրոպամետ կենցաղը նախքան Մեծ Եղեռնը։ 

Ազգություն

հայ, օսման

Տարածաշրջան

Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Մերսին

Լուսանկարչատուն

Մ. Ն. Մուստիջյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն