Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ժիրայր (Հովհաննես) Վահրամի Մովսիսյան

ծն․ 1948

1960 - 2010 թվականներ

1968-ին` Լենինականից Երևան տեղափոխվելուց հետո, Ժիրայր Մովսիսյանը աշխատել է որպես ֆոտոթղթակից «Գարուն» ամսագրում, «Հայաստան» հրատարակչությունում, «Գրքերի աշխարհ» շաբաթերթում և Հայկական հեռուստատեսությունում։ Հետագայում ուսանել է Մոսկվայի կիրառարական արվեստի համալսարանի լուսանկարչության բաժնում։ Ընտրվել է ԽՍՀՄ լրագրողների միության անդամ 1979-ին։(1)

Ֆոտո-լրագրողի գործնեությանը զուգահեռ, Մովսիսյանն իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական լուսանկարչության մեջ, որի թեմատիկ առանցքը առնչվում է բնական միջավայրին և պատմա-ճարտարապետական հուշարձաններին։ Այդ աշխատանքներում լուսանկարիչը սովորաբար ձգտում է վերհանել բնության էպիկական, գերմարդկային ուժը և պատմական կոթողների դրամատիկ վեհությունը։ 

Մովսիսյանի լուսանկարները հրատարակվել են Հայաստանին ու հայկական հուշարձաններին նվիրված բազմաթիվ լուսանկարչական ալբոմներում։ Իր գեղարվեստական ու վավերագրական լուսանկարներով նա նաև մասնակցել է մի շարք համամիութենական ու հանրապետական ցուցահանդեսների, որտեղ շահել է մրցակներ։ 

1) Վահան Քոչար։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ254

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Լենինական (ծն.), Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, գովազդային, կոմմերցիոն, վավերագրական, ֆոտոթղթակից, ֆոտոլրագրող

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ254

Այլ նկարներ այս հեղինակից