Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վլադիմիր Մկրտչյան

1980 - 1980 թվականներ

Վլադիմիր Մկրտչյանը 1980-ականներին Հայաստանում գեղարվեստական կամ «ազատ» լուսանկարչությամբ զբաղվող բազմաթիվ սիրողներից է։ Նրա մի շարք էտյուդային լուսանկարներ հրատարակվել են «Գարուն» ամսագրում և այլ տեղական պարբերականներում։ Լուսանկարչի ստեղծագործական հետաքրքրությունների կենտրոնում են երիտասարդության ու փողոցային կյանքի թեմաները։ Ապավինվելով թե՛ խորհրդային և թե՛ եվրո-ամերիկյան մարդասիրական լուսանկարչության ավանդույթներին, Մկրտչյանը դիտարկել է անցումային տարիքում գտնվող մարդկանց կերպարը` փորձելով արտահայտել նրանց հույզերն ու ֆիզիկական հմայքը։ 

Սուր կրճատումներով, բացօթյա պայմաններում ու բնական լուսավորությամբ արված այդ իմպրեսիոնիստական լուսանկարները հավակնում են արձանագրել հպանցիկ տրամադրություններն ու տպավորությունները։ Մկրտչյանի աշխատանքներում, սակայն, դեռահասների ներկայությունը ապակոնտեքստավորված չէ, այլ գտնվում է լարված ու դինամիկ փոփոխություններով լի պատմա-մշակութային հոսանքի մեջ, որը բնորոշում էր խորհրդային համակարգի վերջին տասնամյակը։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից