Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հովսեփ Մելիք-Աղամալյան

1900 - 1920 թվականներ

Երևանում բնակվող այս լուսանկարչի կենսագրական տվյալները մեզ չի հաջողվել հայտնաբերել։ Նրա մի քանի աշխատանքները գտնվում են Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարանում և Հայաստանի Պատմության Թանգարանում։ Դրանք առաջին անգամ հրատարակել է Վահան Քոչարը «Հայ լուսանկարիչներ» կենսագրական բառարանում։ Հավանականությունը մեծ է որ Հովսեփը պատկանել է Երևանյան հայտնի ազնվականների` Մելիք–Աղամալյանների տոհմին և եղել է քաղաքապետ Հովհաննես Մելիք–Աղամալյանի ազգակիցը։ 

Ակնհայտ է նաև որ լուսանկարիչը եղել է սիրող֊էնտուզիաստ, և լուսանկարչությամբ զբաղվել է ոչ պրոֆեսիոնալ հիմունքներով։ Չնայած դրան, Մելիք–Աղամալյանի աշխատանքները բացարձակ նշանակություն ունեն 20֊րդ դարասակզբի հայ լուսանկարչության համար։ Դրանց մի մասը արված է բրոմօիլ տեխնիկայով, որը պատկերապաշտական (պիկտորիալիստ) լուսանկարչության մեջ առավել տարածված միջոցներից էր։ Բացի այդ, Մելիք–Աղամալյանի լուսանկարներում ակնհայտ է արվեստագետի հայացքն ու մոտեցումը։ Մեղմ, գրֆիկական անցումներով կառուցված նրա պատկերները հայում են առօրեական ու հասարակ միջավայրի հմայքը` բակի ջրավազանը, փողոցի անկյունը, տանի պատի մոտ կանգնած ձին և այլն։ Այդ պատկերների թախծոտ բանաստեղծականությունն ու գեղանկարչական որակը բացահայտորեն հարում եմ պատկերապաշտական լուսանկարչության միջազգային հոսանքներին։ Դատելով ջութակահար Հովհաննես Նալբանդյանի դիմանկարից, Մելիք–Աղամալյանը եղել է ներգրավված հայ մտավորականության շրջանակներում։ 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն

Քաղաք

Երևան, Թիֆլիս (՞)

Մասնագիտացում

գեղարվեստական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ234-235

Հավաքածուներ

Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարան, Երևան Երևան Քաղաքի Պատմության Թանգարան Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան