Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Լ. Վ. Մարգարյանց

1900 - 1900 թվականներ

Լ. Վ. Մարգարյանցի «Սվետ ի ծեն» (Լույս և Ստվեր) լուսանկարչատունը գործել է 1900-ականներից մինչև սովետական կարգերի հաստատումը Վրաստանում: Լուսանկարչատունը գտնվում էր Վիննիյ պոդյոմ փողոցում: Ինչպես կարելի է ենթադրել լուսանկարվողների սոցիալական կարգավիճակից, Մարգարյանցի հաստատությունը քաղաքի ավելի համեստ և մատչելի տաղավարներից էր, որը պատրաստում էր ուսանողների, բանվորների, զինվորների, մանր առևտրականների ոչ շատ պերճաշուք դիմանկարներ: Լուսանկարչի կենսագրական տվյալները հայտնի չեն: 

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Թիֆլիս

Լուսանկարչատուն

Լույս և Ստվեր (Սվետ ի Ծեն)

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից