Վռամ Մարգարյան
1869 - ?
1890 - 1910 թվականներ
Բուլղարահայ հայտնի լուսանկարչական գերդաստանի հիմնադիր Վռամ Մարգարյանը Բուլղարիա էր գաղթել 1891-ին Կեսարիայից։ Մասնագիտական գիտելիքները ձեռք է բերել հայրենի քաղաքում, և Շումենում հաստատվելուց անմիջապես հետո հիմնադրել է իր անհատական լուսանկարչատունը։ Շնորհալի լուսանկարչի ակտիվությունը պսակվել է մեծ հաջողությամբ և շուտով իր լուսանկարչատունն ընդլայնում է գործնեությունն երբ ընկերությանը միանում է Մարգարյանի եղբայրը, որից հետո հաստատությունը վերանվանվել է «Մարգարյան եղբայրներ» անունով։
Մարգարյանի լուսանկարները մեծամասամբ դիմանկարներ են։ Դրանցից հիշարժան են խմբակային և ընտանեկան պատկերները, որոնցում Մարգարյանը ներկայանում է որպես բազմաֆիգուր կոմպոզիցիաների տաղանդավոր բեմադրիչ։ 1900-ին, լուսանկարիչը տեղափոխվում է նոր, երեք հարկանի մասնաշենք, որի վերին հարկը հարմարեցված էր որպես մեծ` ապակե առաստաղով լուսանկարչական տաղավար ու կահավորված ետնապատկերների և բեմական պարագաների մեծ տեսականիյով։ Այն ժամանակի ամենաշքեղ լուսանկարչական տաղավարն էր Բուլղարիայում և դրա գծանկարը հետագայում ընդգրկվել է լուսանկարչատան կնիքի վրա։(1) Մարգարյանը չի բավարարվել լոկ իր ճոխ և տեխնիկապես հագեցված արվեստանոցով և նա հաճախ նաև լուսանկարել է դիմանկարներ բնական տեղայնքում նույնպես։ Այդ ավելի պարզ ու անմիջական պատկերներում երևում է Մարգարյանի փորձարարական ջիղը, որը նա փոխանցել է բուլղարական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից մեկին` իր որդի Մարկ Մարգարյանին։
1) Իյվո Կոլև. «Непознят Марк Маркарян», 04.07.2015, http://www.lifebites.bg/nepoznatiat-markarian/
Ազգություն
բուլղար, հայ
Տարածաշրջան
Բուլղարիա, Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Կեսարիա (ծն.), Շումեն
Լուսանկարչատուն
Մարգարյան Եղբայրներ, Վ. Մարգարյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան