Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ն. Կ. Մարգարյան

1890 - 1910 թվականներ

Ն. Մարգարյանը, բուլղարահայ հայտնի լուսանկարիչ Վռամ Մարգարյանի եղբայրն է։ Հետևելով եղբոր օրինակին, լուսանկարիչը իր հայրենի Կեսարիայից տեղափոխվել է Շումեն, Բուլղարիա, ուր 1890֊ականների կեսերին նրանք միասին հիմնում են «Մարգարյան եղբայրներ» լուսանկարչատունը, որն այդ անվան տակ գործել է ըստ ամենայնի, մինչև 1900֊ականների սկիզբը։ 

Այս ձեռնարկության մեծ հաջողությունը եղբայրներին դրդում է բացել իրենց տաղավարի մասնաճյուղը Սիլիստրա քաղաքում` 1900֊ականների սկզբին։ Մի քանի տարի անց մասնաճյուղն արդեն ներկայանում էր որպես Ն. Կ. Մարգարյանի անունը կրող առանձին հաստատություն։ Այն այդ քաղաքի գլխավոր լուսնկարչատունն էր առնվազն մինչև 1920֊ականների սկիզբը։

Իր եղբոր պես, Ն. Մարգարյանը` 20֊րդ դարի սկզբի ակտիվ մշակութային գործիչներից մեկն էր բուլղարահայ համայնքի իրականությանում։(1) Սակայն որպես լուսանկարիչ` նրա գործնեությունը սահմանափակվում էր դիմանկարչական արվեստի ավելի ստանդարտ, պարզունակ ու կիրառարական մոտեցումներով։ Նրա կողմից արված այլ ժանրերի լուսանկարներ, մեզ չի հաջողվել հայտնաբերվել։ 

1) Anita Komitska, «Арменците в България», Българска етнология, հ.3, 2000, էջ 116-118

Ազգություն

բուլղար, հայ

Տարածաշրջան

Բուլղարիա, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Կեսարիա, Շումեն, Սիլիստրա

Լուսանկարչատուն

Մարգարյան Եղբայրներ, Ն. Կ. Մարգարյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Anita Komitska, «Арменците в България», Българска етнология, հ.3, 2000, էջ 116-118

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից