![](/media/1895/մամիկոնյանց-համազասպ-1860թթ-կնիք-վրաստանի-ազգային-գրադարան.jpg?center=0.658454647256439,0.53833333333333333&mode=crop&width=700&rnd=131233278840000000)
Համազասպ Մամիկոնյանց
1860 - 1870 թվականներ
Մամիկոնյանցի լուսանկարչատունը գտնվում էր Թիֆլիսի Գոլովինսկոյե պողոտայի վրա, Ռոյտերի առևտրական տանը: Այն ըստ երևույթին առաջին տեղական լուսանկարչատներից էր այս քաղաքում: Պահպանված լուսանկարները թվագրվում են 1860-70-ական թվականներով: Դրանք ներկայացնում են հիմնականում Թիֆլիսի հարուստ, առևտրական կամ իշխանական խավերին պատկանող անհատներին, քանզի այդ թվականներին լուսանկարչությունը Կովկասում մեծամասամբ ծառայում էր բուրժուա դասակարգին: Մամիկոնյանցի հարուստ հարդարված տաղավարը վկայում է լուսանկարչի կոմմերցիոն հաջողության մասին, իսկ նրա վարպետորեն արված դիմանկարները` լուսանկարչի բարձր գեղագիտական ճաշակի մասին: Լուսանկարչի կենսագրական տվյալները դեռևս մնում են անհայտ:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Ռուսական Կայսրություն, Վրաստան
Քաղաք
Թիֆլիս
Լուսանկարչատուն
Համազասպ Մամիկոնյանց
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Ծաղկաձոր