Պ. Հեքիմյան
1890 - 1890 թվականներ
Կ. Պոլսում գործող Պ. Հեքիմյանի մասին փաստագրական տեղեկություններ չեն հայտնաբերվել։ Ինչպես կարելի է եզրակացնել սակավաթիվ պահպանված լուսանկարներից, նրա լուսանկարչատունը գործել է 1860-70-ականներին։ Քաղաքի լուսանկարիչների մեծ մասի պես, Հեքիմյանը մասնագիտացել է դիմանկարների պատրաստման մեջ ու այլ ժանրերի աշխատանքներ մեզ հայտնի չեն։ Դիմանկարներում պատկերված անձինք մեծամասամբ տղամարդիկ են ու միջին խավի ներկայացուցիչներ։ Հեքիմյանը ձգտել է պարզունակ և արագ արդյունքների, իր հաճախորդներին մատուցելով անպաճույճ այցեպատկերներ որոնք հիմնականում օգտավործվում էին գործնական նպատակներով։ Հեքիմյանի աշխատանքների փոքր քանակը հուշում է, որ նրա հաստատությունը երկար չի դիմացել հայտնի լուսանկարչատների մրցակցությանը և փակվել է մինչև 1870-ականների ավարտը։
Ազգություն
հայ, օսման
Տարածաշրջան
Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Կոնստանդնուպոլիս
Լուսանկարչատուն
Պ. Հեքիմյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Գեթի Հետազոտական Կենտրոն, Լոս Անջելես; Ժողովրդական Ճարտարապետության և Քաղաքային Կենցաղի Թանգարան, Գյումրի