Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հովհաննես Արմենակի Հարությունյան

1923 - 1991

1950 - 1980 թվականներ

Երևանի հայտնի լուսանկարիչներից մեկի` Գաբրիել Խանոյանի քրոջորդին, Հովհաննես Հարությունյանը սկսել է իր մասնագիտական ուղին աշակերտելով մորեղբորը`1939 թվականին։ Հայրենական Մեծ Պատերազմից վերադառնալուց հետո շարունակել է աշխատել Խանոյանի մոտ, ով մի քանի տարի անց, 1950-ականների կեսերին, ամբողջությամբ հանձնել է արվեստանոցի գործը Հարությունյանին։ Ըստ Վահան Քոչարի կենսագրական ակնարկի, Հովհաննեսը դեռ երկար տարիներ իր լուսանկարների տակ ստորագրում էր Խանոյանի անվամբ որը տաղավարային լուսանկարչության ամենաճանաչված «ապրանքանիշներից» էր Հայաստանում։(1) 1960-ականների վերջում տաղավարը անվանափոխվում է «Ֆոտո Օննիկ»։ 1956-ից, իրենց ամուսնությունից հետո, արվեստանոցում Հարությունյանին աջակցել է կինը` թիֆլիսեցի լուսանկարիչ Հայկ Փախչանյանի դուստր, մասնագիտությամբ ռետուշոր Մելինե Բախչինյանը որի սև-սպիտակ դիմանկարների գունազարդումները մեծ հաջողություն էին վայելում հաճախորդների մոտ։(2)

Հարությունյանի մոտ են լուսանկարվել 1950-80-ականների հայաստանի գրեթե բոլոր անվանի մշակութային գործիչները` Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Ֆրունզե Դովլաթյանը և այլոք։ Իր դիմանկարներում լուսանկարիչը մշտապես առաջնորդվել է քեռու` Գաբրիել Խանոյանի էտալոնային դարձաց ոճական սկզբունքներով։

Լուսանկարչի մահից հետո, հայտնի տաղավարի աշխատանքը շարունակում է Հարությունյանի որդին` Արմենակը։

1) Վահան Քոչար, Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 195

2) Լենա Գևորգյան, «Ֆոտոկամարի ուրվականը», ապրիլ 2, 2013, https://imyerevan.com/hy/culture/view/1660

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Լուսանկարչատուն

Խանդիկյան; Ֆոտո Օննիկ

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Գևորգյան, Լենա։ «Ֆոտոկամարի ուրվականը», ապրիլ 2, 2013, https://imyerevan.com/hy/culture/view/1660

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 195

Հավաքածուներ

Եղիշե Չարենցի անվ. Գրականության և Արվեստի Թանգարան, Երևան