Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Լ. Հարությունյան

1920 - 1930 թվականներ

Երևանում գործող այս լուսանկարչի կենսագրական տվյալները հայտնի չեն։ Հարությունյանը աշխատել է 1920-30-ականներին, լուսանկարելով Երևանի փողոցները, հուշարձաններն ու տեսարժան վայրերը։ Դրանք հին ու արդիականացվող Երևանի անփոխարինելի պատմական փաստագրեր են որոնցում արձանագրված կառույցներն ու համայնապատկերն այսօր իսպառ վերացել են։

Հարությունյանի վավերագրական բնույթի այս հմուտ պատկերները վկայում են նրա զգալի մասնագիտական փորձառության մասին։ Հավանական է որ նա եղել է «Հայկինոյի» ֆոտո բաժնի հաստիքային լուսանկարիչներից մեկը 1920-ականներին։ Լուսանկարչի պահպանված գործերի մեծ մասը գտնվում է Երևանի պատմության թանգարանում։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Երևանի Պատմության Թանգարան

Այլ նկարներ այս հեղինակից