Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ս. Կ. Հարենց

1890 - 1900 թվականներ

Ս. Կ. Հարենցի մասին ստույգ կենսագրական տվյալներ չեն հայտնաբերվել։ Պահպանված լուսանկարները հուշում են որ Հարենցը եղել է Դամասկոսի՝ օսմանյան վերնախավի և եվրոպական այցելուներին սպասարկող գլխավոր հաստատություններից մեկը։ Մեզ են հասել լուսանկարչի հիմնականում տաղավարային դիմանկարները որոնք արված են ժամանակին բնորոշ և առանձնահատկություններից զուրկ ոճով։ Հարենցի լուսանկարչատան գովազդը եռալեզու էր. օսմաներեն, ֆրանսերեն և հայերեն։ Տաղավարի գլխավոր ծառայություններից մեկը էթնոգրաֆիկ դիմանկարների ստեղծումն էր։ Տուրք տալով իրենց օրենտալիստական ֆանտազիաներին եվրոպացի զբոսարջիկները կարող էին կերպարանափոխվել արևելյան հանդերձների մեջ՝ դառնալով բեդուին աղջիկներ կամ ռազմիկներ։ Լուսանկարչատունը հավանավար գոյատևել է մինչև 1910-ականների սկիզբը։

Ազգություն

հայ, սիրիացի, օսման

Տարածաշրջան

Սիրիա, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Դամասկոս

Լուսանկարչատուն

Ս. Կ. Հարենց

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից