Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արամ Հաջոլյան (Հաճօլեան)

1900 - 1930 թվականներ

Բուլղարահպատակ Հաճօլեան եղբայրներից մեկը, Արամը, իր անհատական լուսանկարչատունը հիմնել է 1910-ականների սկզբին: «Ապոլոնը», ինչպես և դրան նախորդող «Հաճօլեան Եղբայրներ» տաղավարը, ժամանակին համարվում էին Բուլղարիայի ամենահաջող և ճանաչված լուսանկարչական գործատներից: Դեռևս հայտնի չէ թե երբ է Արամ Հաջոլյանը հաստատվել Վառնայում և ինչ պատճառներով է կազմալուծվել նախորդ` ընտանեկան բիզնեսը: Ըստ որոշ մատենագրական տվյալների, Արամը  գեղարվեստական լուսանկարչության ակտիվ ջատագովներից էր Բուլղարիայում, և բացի իր կոմմերցիոն գործնեությունից անդամկցում էր տեղական լուսանկարչական ակումբներին ու մասնակցում էր ցուցահանդեսներին ընդհուպ մինչև համաշխարհային երկրորդ պատերազմը:[1] Բացի տաղավարային դիմանկարներից Հաջոլյանը նաև լուսանկարել է քաղաքային տեսարաններ և բնապատկերներ, սակայն դրանց մեծ մասը առայժմ մեզ հայտնի չէ և դժվար է որև է պատկերացում կազմել այդ աշխատանքների արժանիքների մասին: Հաճօլեան Եղբայրներ լուսանկարչատան կնիքները եռազլեզու էին` ֆրանսերեն, բուլղարերեն և հայերեն, ինչը փաստում է որ գործատունը սպասարկել է Վառնայի հայ համայնքին, որը ակտիվորեն օգտվում էր Հաջոլյանների ծառայություններից ընդհուպ մինչև 1930-ականները: Արամի բազմաթիվ լուսանկարները վկայում են նրա գեղագիտական ձգտումների և պրոֆեսիոնալ բծախնդրության մասին: Հատկապես հաջողված են` արհետասկան ֆոնի և տաղավարի տարատեսակ ատրիբուտների շահավետ գործածման շնորհիվ ստվացված դիմանկարների կոմպոզիցիոն լուծումները: Այսօր այդ լուսանկարները լայն հնարավորություն են ընձեռնում` 20-րդ դարի սկզբի բուլղարաբնակ կոսմոպոլիտ վերնախավի, ինչպես և տեղական հայ համայնքի մշակույթային ինքնա-ռեպրեզենտացման հատկանիշների ուսումնասիրության համար:

[1] Petŭr Boev. Early photography in Eastern EuropeBulgaria, Taylor & Francis, 1978

Ազգություն

բուլղար, հայ, օսման

Տարածաշրջան

Բուլղարիա, Օսմանյան Կայսրություն

Քաղաք

Վառնա

Լուսանկարչատուն

Ապոլոն

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Մատենագրություն

Boev, Petŭr. Early photography in Eastern EuropeBulgaria, Taylor & Francis, 1978

Այլ նկարներ այս հեղինակից