Տիգրան Հայրապետյան
ծն․ 1977
2000 - 2010 թվականներ
Տիգրան Հայրապետյանն ապրում ու աշխատում է Երևանում, որտեղ նա 10 տարուց ավելի ղեկավարում է դիզայնի ու լուսանկարչության «Մատիտ» արվեստանոցը:Նորաձևության ու գովազային աշխատանքներից զատ՝ Հայրապետյանի պրակտիկան առնչվում է տեղագրական լուսանկարչության ժամանակակից դրսևորումներին:
Լայն ու միջին ֆորմատի անալոգային խցիկների ու ժապավենի օգտագործմամբ Հայրապետյանն իր լուսանկարները կառուցում է դետալների ու պաստելային տոնի թանձր շերտերով՝ դարձնելով դրանցում պատկերված իրականությունը հիպերռեալիստական ու այլաշխարհային: Նրա պատկերներում հաճախ ներկայացված են գյուղատնտեսական` այսինքն մարդու կողմից մշակված բնական լանդշաֆտն ու արդյունաբերական տարբեր կառույցների ավերակները: Երկու դեպքում էլ լուսանկարները պատկերում են բնության ու մարդկային քաղաքակրթության՝ միմյանց հետ հարաբերվելու ու փոխակերպելու՝ հաճախ հակամարտող եղանակները:
Դիզայներական կրթություն ստացած Հայրապետյանի լուսանկարչությունը վերհանում է հասարակության կողմից մոռացված ու անտարբերության մատնված տարածությունների ու օբյեկտների գեղագիտական չափումը:
Ազգություն
հայ
Տարածաշրջան
Հայաստան
Քաղաք
Երևան
Մասնագիտացում
գեղարվեստական, կոմմերցիոն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն
Ցուցահանդեսներ
2011: Արդյունաբերական սիմֆոնիա, խմբակային ցուցահանդես, ՆՓԱԿ, Երևան
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան