Հայրապետյան
1900 - 1910 թվականներ
Այս լուսանկարիչը տաղավար է ունեցել Մասաչուսեց նահանգի Վորչեսթեր քաղաքում` 20-րդ դարի առաջին տասնամյակում: Ամենայն հավանականությամբ Օսմանյան կայսրությունից արտագաղթած Հայրաբեդյանը սպասարկել է Հայոց ցեղասպանությանից փրկվածների առաջին ներգաղթյալներին ովքեր բնակություն էին հաստատել հայաշատ Վորչեսթերում: Այս իսկ պատճառով, հայ գաղթականների նրա պարզունակ դիմանկարները իրենցից մեծ պատմական արժեք են ներկայացնում: Լուսանկարչատան անունը ինչ որ պահի փոխվել է լուսանկարչի ազգանվան կրճատված տարբերակով, դառնալով «Հայրաբեդ» և ինչպես կարելի է ենթադրել պահպանված լուսանկարներից այն մասնագիտացել է միայն դիմանկարների պատրաստման գործում։
Ազգություն
ամերիկացի, հայ
Տարածաշրջան
ԱՄՆ, Օսմանյան Կայսրություն
Քաղաք
Վորչեսթեր
Լուսանկարչատուն
Հայրաբեդ; Հայրաբեդյան
Մասնագիտացում
լուսանկարչատուն
Մեդիա
անալոգ լուսանկարչություն
Հավաքածուներ
Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան։