Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վռամ Հակոբյան

ծն․ 1959

1980 - 2010 թվականներ

Վռամ Հակոբյանը ծնվել է Երևանում: Նա ավարտել է Պետական պոլիտեխնիկական ինստիտուտը և 1985-ից, շարունակաբար զբաղվում է լուսանկարչությամբ: Ներկայումս Հակոբյանը աշխատում է Երևանի հնագիտության և ազգագրության ինստիտուտում, ինչպես և Հայաստանի ազգային պատկերասրահում որպես հաստիքային լուսանկարիչ: Իր արխիվային և կոմմերցիոն գործնեությանը զուգահեռ Հակոբյանը զբաղվել է արվեստային լուսանկարչությամբ ու համարվում է կոնցեպտուալ լուսանկարչության առաջին փորձարկողներից մեկը Հայաստանում: Հակոբյանի՝ ամերիկյան և գերմանական «տեղագրական» լուսանկարչության ավանդույթներից ազդված այս պատկերաշարքերը «արխիվային» մեդոթի կիրառման վաղ օրինակներից են ժամանակակից հայկական լուսանկարչության պատմության մեջ: Նրա դիտարկման նյութը հաճախ հասարակ ու առօրեական է (օրինակ` հին դուռներ), սակայն Հակոբյանի լուսանկարներում դրանք վերածվում են ժամանակի ու պատմության անցումը խորհրդանշող առեղծվածային առարկաների:

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

ժամանակակից արվեստ, կոմմերցիոն, կոնցեպտուալ լուսանկարչություն, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Մատենագրություն

Քոչար, Վահան։ Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, Երևան, 2007, էջ 188

Ցուցահանդեսներ

2018: Ժամանակի անիվը, անհատական ցուցահանդես, Kurfürstliches Gärtnerhaus, Բոնն

Հավաքածուներ

Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ, Երևան

Այլ նկարներ այս հեղինակից