Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Վաղարշակ Գևորգովիչ Հակոբյան (Հակոբյանց)

1900 - 1920 թվականներ

Վաղարշակ Հակոբյանի մասին կենսագրական տվյալներ առայժմ չեն հայտնաբերվել: Լուսանկարչի տաղավարը գտնվում էր Թիֆլիսի Միխայլովսկիյ պողոտայի վրա (այժմ Դավիդ Ագմաշենաբիլու անվան): Հավանաբար հիմնադրվել է 1900թթ-ականների վերջին: Հակոբյանը իր կնիքներում ներկայանում էր որպես գեղարվեստական լուսանկարչության մասնագետ: Հայտնի են միայն նրա տաղավարում նկարահանված դիմանկարները: Դրանք մեծամասամբ Թիֆլիսի բուրժուազիայի և մտավորական խավի ներկայացուցիչների լուսանկարներ են: Դրանցում Հակոբյանը ձգտել է շեշտել իր հաճախորդների կերպարային և սոցիալական առանձնահատկությունները, սակայն հազվադեպ է հասել բարձր գեղարվեստական արտահայտչականության: Լուսանկարչատան ճակատագիրը սովետական կարգերի հաստատումից հետո հայտնի չէ:    

Ազգություն

հայ, վրացի

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Վրաստան, Վրաց. ԽՍՀ

Քաղաք

Թբիլիսի (Թիֆլիս)

Լուսանկարչատուն

Վ. Գ. Հակոբյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Վրաստանի ազգային գրադարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից